Ադրբեջանն ու Հունգարիան գործընկերությունն ընդլայնելու վերաբերյալ հռչակագիր են ստորագրել

Վիկտոր Օրբան
Ալիևի մամուլի ծառայության տվյալներով` կողմերն արձանագրություն են ստորագրել Ադրբեջանի արտգործնախարարության և Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարարությունների միջև համագործակցության վերաբերյալ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի – Sputnik. Ադրբեջանի և Հունգարիայի միջև ռազմավարական գործընկերությունն ընդլայնելու վերաբերյալ համատեղ հռչակագիր է ստորագրվել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Ադրբեջանի նախագահի կայքին։
Այսօր Բուդապեշտում կայացել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի բանակցությունները։
«Ադրբեջանի և Հունգարիայի միջև ռազմավարական գործընկերությունն ընդլայնելու վերաբերյալ համատեղ հռչակագիր է ստորագրվել։ Այն ստորագրել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։ Բացի այդ, Ադրբեջանի էկոնոմիկայի ն նախարարության և Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարարության միջև հուշագիր է ստորագրվել բնական գազի ոլորտում համագործակցության հարցում փոխըմբռնման վերաբերյալ», – ասվում է հաղորդագրության մեջ։
Բացի այդ, Ալիևի մամուլի ծառայության տվյալներով, կողմերն արձանագրություն են ստորագրել Ադրբեջանի արտգործնախարարության և Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարարությունների միջև համագործակցության վերաբերյալ։