ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի – Sputnik. Գերմանիայի Ֆրանկֆուրտ և Մյունխեն քաղաքներում կկայանա հայկական առաջին զբոսաշրջային շնորհանդեսը։
ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը փետրվարի 6-9-ը գործուղվի Գերմանիայի Դաշնային Հանրապետություն` շնորհանդեսին մասնակցելու։ Տեղեկությունը հրապարակված է ՀՀ կառավարության կայքէջի «Վարչապետի որոշումներ» բաժնում։
«Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանին 2023 թվականի փետրվարի 6-9-ը գործուղել Գերմանիայի Դաշնային Հանրապետություն (Ֆրանկֆուրտ և Մյունխեն)՝ հայկական առաջին զբոսաշրջային շնորհանդեսին մասնակցելու նպատակով»,- նշված է որոշման մեջ։
Նշենք, որ այս տարի Հայաստանը պատրաստվում է մասնակցել աշխարհի ամենախոշոր զբոսաշրջային ցուցահանդեսներից երկուսին։
Մարտին հայաստանյան պատվիրակությունը կմեկնի Գերմանիա` մասնակցելու աշխարհի խոշորագույն զբոսաշրջային «ITB Berlin» ցուցահանդեսին, իսկ մայիսի 1-4–ը Դուբայ` ATM Dubai 2023 միջազգային ցուցահանդեսում մեր երկրի զբոսաշրջային ներուժը ներկայացնելու։