ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի – Sputnik. Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն խոստացել է հզոր, արագ և հստակ հակահարված տալ Երուսաղեմում հարձակումներ իրականացնելու դեպքում։ Նրա խոսքերն է մեջբերում Times of Israel թերթը։
«Ով էլ փորձի մեզ վնաս պատճառել, մենք վնաս կհասցնենք ինչպես իրենց, այնպես էլ բոլոր նրանց’աջակցողներին», – հայտարարել է նա։
Նեթանյահուն նշել է, որ Իսրայելը հակամարտության սրացման չի ձգտում, սակայն պատրաստ է ցանկացած սցենարի։
Հունվարի 28-ին Երուսաղեմում հրաձգության հետևանքով 2 մարդ է տուժել, նրանք լուրջ վնասվածքներ են ստացել։ Թերթի տվյալներով՝ կրակողը 13 տարեկան դեռահաս էր։ Իսրայելի ոստիկանությունը նշել է, որ կասկածներ ունի առ այն, որ Արևելյան Երուսաղեմում տեղի ունեցած միջադեպը ահաբեկչություն է եղել։