ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի - Sputnik. Իրանի հյուսիս-արևմուտքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժել է 447, զոհվել՝ 3 մարդ, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Fars գործակալությանը:
Ավելի վաղ հաղորդվել էր 2 զոհի և 307 վիրավորի մասին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հունվարի 28-ին՝ տեղական ժամանակով 22:14-ին Իրանի Խոյ քաղաքից 34 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 5.9 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 8 բալ:
Երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանի Սյունիքի, Վայոց Ձորի, Արարատի, Արմավիրի, Կոտայքի մարզերում ու Երևան քաղաքում։
Այս պահի դրությամբ գրանցվել է 25 կրկնակի ցնցում: