ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի - Sputnik. Իրանի հյուսիս–արևմուտքում հունվարի 28-ին տեղի ուենցած երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է 816-ի։ Զոհերի թիվը շարունակում է նույնը մնալ` 3 մարդ։ Տեղեկությունը հայտնում է IRNA լրատվական գործակալությունը` վկայակոչելով նահանգանպետ Մոհամմադ Սադեղ Մոթամեդիանը։
Նախնական գնահատականների համաձայն, երկրաշարժի հետևանքով վնաս է հասցվել 2 քաղաքի և ավելի քան 70 գյուղի, ավերվել է շինությունների 20-50 տոկոսը։
Երկրաշարժ Իրանի հյուսիս–արևմուտքում
© Photo : IRNA
Ավելի վաղ հայտնել էինք, որ աղետի հետևանքով տուժել է 447 մարդ։
Նշենք, որ հունվարի 29-ին նույնպես երկրաշարժ է գրանցվել, այս անգամ Իրանի Խոյ քաղաքից 22 կմ հարավ, օջախի 10 կմ խորությամբ, 5.0 մագնիտուդով։ Այսօր էլ երկրաշարժը զգացվել է ՀՀ տարբեր մարզերում` Սյունիքում, Վայոց Ձորում և Արարատում։