Երևանի ավտոպահեստամասերի շուկայի պահեստում հրդեհ է բռնկվել

Երևանի ավտոպահեստամասերի շուկայի պահեստում հրդեհ է բռնկվել
Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի - Sputnik. Ժամը 13:41-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ ծուխ է նկատվում Երևանի Արցախի պողոտայի թիվ 42 հասցեի մոտակայքում՝ ավտոպահեստամասերի շուկայի պահեստում:
Տեղեկությունը հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, մեկ ջրատար, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը, Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը:
Հայաստանում կներդրվի անտառային հրդեհների կանխարգելման իտալական մոդելը. ՆԳՆ ՓԾ
Ըստ նախնական տվյալների՝ պահեստային տարածքում այրվել են շինանյութ և 185 հատ փայտատաշեղային սալեր։ Տուժածներ չկան։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։39-ին, մարվել՝ 15:36-ին:
Պահեստում (300 քմ) այրվել է շինանյութ։ Տուժածներ չկան։
Դեպքի վայրում է գտնվել ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրեն-նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կ. Ցուցուլյանը: