Պատմական նվաճում. Եվրոպայի առաջնությունը գալիս է Երևան

Մարմնամարզիկ Արթուր Դավթյան
Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան խոստանում է` առավելագույնն է արվելու Երևանում կայանալիք առաջնությունը անմոռանալի դարձնելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի – Sputnik. 2027 թվականին տղամարդկանց և կանանց սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը կկայանա Երևանում: Տեղեկությունը հայտնում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան։

«Պատմական նվաճում հայկական մարմնամարզությունում։ Հայաստանի Հանրապետության կառավարության բարձր հովանու ներքո, Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Գագիկ Վանոյանի և իր թիմի ջանքերով 2027 թվականին կայանալիք տղամարդկանց և կանանց սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը կկայանա Երևանում»,– ասված է հաղորդագրությունում:

Ֆեդերացիան այս ընտրության համար շնորհակալություն է հայտնում մարմնամարզության Եվրոպական ֆեդերացիայի նախագահին, նախագահական խորհրդի գործադիր կոմիտեին և տեխնիկական կոմիտեի նախագահներին և խոստանում, որ Հայաստանն առավելագույնն է անելու Երևանում կայանալիք առաջնությունը անմոռանալի դարձնելու համար։
Երևանում ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը կանցկացվի ապրիլի 15-23-ը