Նիկոլ Փաշինյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Եռաբլուր

Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի – Sputnik. Բանակի օրվա առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն։ Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
Նիկոլ Փաշինյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Եռաբլուր
Նա հարգանքի տուրք է մատուցել իրենց կյանքը հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին:
«Հակառակորդի ագրեսիվ հռետորաբանությանը կարող ենք միայն ամուր բանակ հակադրել». ՀՀ նախագահ
Վարչապետը ծաղիկներ է խոնարհել Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Օզանյանի շիրիմներին և ծաղկեպսակ՝ զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին:
Հիշեցնենք` հունվարի 28–ին ՀՀ ԶՈւ–ն նշում է իր կազմավորման 31-ամյակը։ 1992թ. հունվարի 28-ին կառավարությունն ընդունեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մասին» պատմական որոշում` դրանով իսկ իրավականորեն ազդարարելով Հայոց ագային բանակի ստեղծումը: