Մարտական եղբայրությունը կարևոր գործոն է. ՌԴ դեսպանատունը շնորհավորել է Հայոց բանակի տոնը

Զինվորկաններ
ՌԴ դեսպանատունն ընդգծել է` մարտական եղբայրությունը եղբայրությունը դարեր շարունակ ամրապնդել է ռուս և հայ ժողովուրդների սերտ ու բազմազան կապերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի – Sputnik. ՀՀ–ում ՌԴ դեսպանատունը ՀՀ ԶՈւ կազմավորման 31-ամյակի առթիվ շնորհավորել է Հայաստանի Հանրապետության բոլոր զինծառայողներին և քաղաքացիներին։
«Մարտական եղբայրությունը դարեր շարունակ ամրապնդել է ռուս և հայ ժողովուրդների սերտ ու բազմազան կապերը, ավելի ամուր դարձրել դրանք։ Այսօր` ճակատագրական մարտահրավերների պայմաններում, դա կարևոր գործոն է մեր երկրների անվտանգության և ինքնիշխանության ապահովման գործում»,– նշված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք` հունվարի 28–ին ՀՀ ԶՈւ–ն նշում է իր կազմավորման 31-ամյակը։ 1992թ. հունվարի 28-ին կառավարությունն ընդունեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մասին» պատմական որոշում` դրանով իսկ իրավականորեն ազդարարելով Հայոց ագային բանակի ստեղծումը:
Նիկոլ Փաշինյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Եռաբլուր