ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի – Sputnik. ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգում հերթական կրակոցներ են հնչել, որոնց հետևանքով երեք մարդ Է մահացել, չորսը՝ վիրավորվել: Տեղեկությունը հայտնում է «Los Angeles Times»–ը` հղում անելով Լոս Անջելեսի ոստիկանությանը։
Զոհերը եղել են մեքենայում, իսկ տուժածները` փողոցում: Միջադեպը տեղի է ունեցել լույս 28-ի գիշերը Լոս Անջելեսի Բենեդիկտ Կանյոն շրջանում։
Կասկածյալը կամ կասկածյալներն ազատության մեջ են: