Հայաստանի տարածքում կան փակ ճանապարհներ, որոշ հատվածներ մերկասառույցով են պատվել

Գեղարքունիքի մարզ. արխիվային լուսանկար
Փրկարար ծառայությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի – Sputnik. ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
«Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Արագածոտնի, Կոտայքի, Շիրակի մարզի Մարալիկ-Լանջիկ ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է»,– ասած է հաղորդագրությունում։
Արագածոտնի, Արարատի, Վայոց Ձորի մարզերում, Վարդենիս քաղաքում և Աշոցքի տարածաշրջանում ձյուն է գալիս։
Թալին քաղաքում մառախուղ է:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Ադրբեջանը կրկին անջատել է Հայաստանից Արցախ գազամատակարարումը