ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի – Sputnik. «Ալաշկերտը» երկկողմանի համաձայնությամբ խզել է պայմանագրերը 5 ֆուտբոլիստի հետ: Տեղեկությունը հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
«Իրենց ելույթները չեն շարունակի Արման Մելիքսեթյանը, Սերգեյ Ռևյակինը, Վահագն Այվազյանը, Ռումյան Հովսեփյանը և Բուրբանո Կաստիլյոն»,– ասված է հաղորդագրությունում:
«Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնում ֆուտբոլիստներին կատարած աշխատանքի համար, հաջողություն մաղթում հետագա կարիերայում և խոստանում նոր համալրումների մասին տեղեկացնել մոտ ապագայում։