ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի – Sputnik. Վրաստանում Հայաստանի հետ սահմանի հատման պարզեցման ընթացակարգերն ավարտվել են։ Տեղեկությունը հայտնում է Վրաստանի կառավարության կայքը։
Համապատասխան այս որոշումը ստորագրել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
Ավելի վաղ Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանը և Իրակլի Ղարիբաշվիլին համաձայնագիր էին ստորագրել, համաձայն որի 2 երկրի քաղաքացիները միջպետական սահմանը կկարողանան անցնել նույնականացման քարտերով։
Նշվում է, որ Վրաստանի ղեկավարությունը հաստատել է հունվարի 12-ին Հայաստանում ստորագրված «Քաղաքացիները տեղաշարժը դյուրացնելու մտադրությունների մասին» համաձայնագիրը։ Այն ուժի մեջ է մտել հունվարի 27-ին։
Հիմա Վրաստանի ԱԳՆ-ն հայկական կողմին պետք է տեղեկացնի ներպետական անհրաժեշտ ընթացակարգերի մասին։