«Ուրախ եմ, որ դարձա «դեղին-սև» ընտանիքի մի մասը». «Ալաշկերտը» նոր կենտրոնական պաշտպան ունի

Գնդակ
«Ալաշկերտի» նորեկի նախորդ ակումբը ղազախական «Թուրանն» էր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի – Sputnik. Կենտրոնական պաշտպան Տիմուր Ռուդոսելսկին համալրել է «Ալաշկերտի» շարքերը։ Տեղեկությունը հայտնում է ֆուտբոլային ակումբը։
28-ամյա ղազախ ֆուտբոլիստը մինչ այդ հանդես է եկել «Լոռիում», «Սևանում» և «Նորավանքում»։ Ի դեպ, հենց «Նորավանքի» կազմում բարձրահասակ պաշտպանը դարձել է Հայաստանի գավաթակիր։
«Անչափ ուրախ եմ, որ դարձա «դեղին-սև» ընտանիքի մի մասնիկը: «Ալաշկերտում» հիանալի աշխատանքային մթնոլորտ է, տղաներն ինձ շատ լավ ընդունեցին: Առաջնության երկրորդ հատվածում թեժ պայքար է սպասվում: Մեծ եռանդով և պատասխանատվությամբ պատրաստվում ենք»,- պայմանագրի ստորագրումից հետո նշել է Ռուդոսելսկին:
Ֆուտբոլիստը մի քանի մրցաշրջան է անցկացրել «Կայրաթի» կազմում, հանդես է եկել նաև «Օկժետպեսում», «Ժետիսուում», «Կայսարում», Իսրայելի «Հապոելում» (Պետահ Տիկվա) , իսկ նրա նախորդ ակումբը ղազախական «Թուրանն» էր։
«Ալաշկերտի» նորեկը 16 հանդիպում է անցկացրել Ղազախստանի երիտասարդական հավաքականում, հրավիրվել է նաև ազգային թիմ։
Արմեն Շահգելդյանն արդեն կարող է մարզել «էլիտար» թիմեր. նրան շնորհավորել է Նիկիտա Սիմոնյանը