Թրամփը հայտարարել է, որ 24 ժամում կպայմանավորվեր Ուկրաինայում պատերազմի դադարեցման մասին

Թրամփը բազմիցս նախազգուշացրել է, որ Ուկրաինայի հակամարտությունը կարող է Համաշխարհային երրորդ պատերազմի վերածվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի – Sputnik. ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ 24 ժամվա ընթացքում կարող էր պայմանավորվել Ուկրաինայում հակամարտության դադարեցման մասին։ Այս մասին նա գրել է Truth Social ցանցում։

«Եթե ես նախագահ լինեի, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմ երբեք տեղի չէր ունենա։ Բայց նախագահ լինելոու դեպքում նույնիսկ այս պայմսններում կարող էի 24 ժամվա ընթացքում պայմանավորվել սարսափելի այս պատերազմը դադարեցնելու մասին»,– Թրամփի խոսքերն է մեջբերում Newsweek պարբերականը։

Թրամփը բազմիցս նախազգուշացրել է, որ Ուկրաինայի հակամարտությունը կարող է Համաշխարհային երրորդ պատերազմի վերածվել, և ասում էր, որ եթե նա նախագահ մնար, մարտական գործողություններ տեղի չէին ունենա։
Հիշեցնենք՝ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 336-րդ օրը։