Ռոսպոտրեբնադզորը խորհուրդ չի տալիս կաթսաները մաքրել կորվալոլով

Տարբեր առցանց ռեսուրսներում տեղեկություն է տարածվում այն մասին, որ կորվալոլը կարող է կաթսաներն արդյունավետորեն մաքրել մրից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի – Sputnik. Ռոսպոտրեբնադզորը խորհուրդ չի տալիս կորվալոլ օգտագործել կաթսաները մաքրելու համար։ Այս մասին ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում ասել է Ռոսպոտրեբնադզորի սննդի հիգիենայի Մոսկվայի մարզի վարչության բաժնի ղեկավար Նադեժդա Ռաևան։
Տարբեր առցանց–ռեսուրսներում տեղեկություն է տարածվում այն մասին, որ կորվալոլը կարող է կաթսաներն արդյունավետորեն մաքրել մրուրից։
Նրա խոսքով` սպասքի տարրերի հետ փոխգործակցելիս հնարավոր տոքսիկ ազդեցությունը չի ուսումնասիրվել և կարող է անկանխատեսելի լինել։
«Խոհանոցային սպասքի և գործիքների մաքրման համար հատուկ մաքրող միջոցներ են վաճառվում, որոնց համար պետական գրանցման վկայագրեր կան։ Այդ նպատակներով դեղամիջոցներ օգտագործելը նպատակահարմար չէ», – ասել է Ռաևան։
Նա նշել է, որ ցանկացած արտադրանքի ոչ նպատակային օգտագործումը վտանգավոր է, այդ թվում դեղամիջոցներինը։ Ռաևան պարզաբանել է, որ սպասքի հետ փոխգործակցելիս դրանց հնարավոր տոքսիկ ազդեցությունն ուսումնասիրված չէ և կարող է անկանխատեսելի լինել` կախված մշակվող նյութից։
Հայ ինժեներները արևային վահանակները փոշուց և ձյունից մաքրող ռոբոտ են հավաքել