Կիևին տանկեր մատակարարելը նոր մակարդակի է հասցնում Արևմուտք–ՌԴ դիմակայությունը. Զախարովա

Մարիա Զախարովա
ԱՄՆ-ն հայտարարել է ուկրաինացի զինվորականներին 31 միավոր ժամանակակից ամերիկյան «Abrams» տանկեր փոխանցելու մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի – Sputnik. Արևմտյան տանկերի մատակարարումներն իրավիճակը չեն փոխի հօգուտ Կիևի, բայց Ռուսաստանի հետ Արևմուտքի դիմակայությունը նոր մակարդակի կհասցնեն, Այս հայտարարությունն արել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօրվա ճեպազրույցի ժամանակ:
«Տանկերի մատակարարումները, իհարկե, չեն փոխի իրավիճակը հօգուտ Կիևի ռեժիմի։ Բայց դրանք Արևմուտքի երկրներին դուրս կբերեն մեր երկրի, մեր ժողովրդի հետ դիմակայության նոր մակարդակի», - ասել է Զախարովան։
ԱՄՆ-ն հայտարարել է ուկրաինացի զինվորականներին 31 միավոր ժամանակակից ամերիկյան «Abrams» տանկեր փոխանցելու մասին։ Բեռլինն ասել է, որ առաջին փուլում 14 «Leopard 2» տանկ կուղարկի, և թույլ է տվել, որ իր տանկերը վերաարտահանեն Ուկրաինա։ Տանկեր ուղարկելու մտադրության մասին հայտարարել են Իսպանիան և Լեհաստանը։
Ուկրաինայի շուրջ լարվածության աստիճանը մեծանում է Կիևին փոխանցվող զենքի հաշվին. Պեսկով