Հրազդանում անհայտ գազի պատճառով հիվանդանոցում հայտնված բոլոր աշակերտները դուրս են գրվել

Հիվանդանոց
Ժամը 15։00-ի դրությամբ ոչ մի քաղաքացի բուժում չի ստանում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի թիվ 11 դպրոցում անհայտ գազի պատճառով հիվանդանոցում հայտնված աշակերտները դուրս են գրվել։ Տեղեկությունը հայտնում է մարզպետարանի մամուլի ծառայությունը։
«Հրազդանի թիվ 11 հիմնական դպրոցում տեղի ունեցած դեպքով Հրազդանի բժշկական կենտրոնում ժամը 15:00-ի դրությամբ որևէ քաղաքացի բուժում չի ստանում: Բոլորը դուրս են գրվել»,– ասված է հաղորդագրությունում:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ անհայտ գազից ինքնազգացողության վատթարացման պատճառով 9-14 տարեկան 12 երեխա այսօր տեղափոխվել են Հրազդանի բժշկական կենտրոն։ Հայտնի էր դարձել, որ անհայտ գազն օգտագործել է աշակերտներից մեկը։