Հրազդանում աշակերտներից մեկն անհայտ գազ է օգտագործել. 12 երեխայի հիվանդանոց են տարել

Բժշկական կենտրոնում գտնվողների վիճակը գնահատվում է բավարար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի – Sputnik. Անհայտ գազից ինքնազգացողության վատթարացման պատճառով 9-14 տարեկան 12 երեխա այսօր տեղափոխվել է Հրազդանի բժշկական կենտրոն։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։
«Երեխաները տեղափոխվել են Հրազդանի ԲԿ-ի անհետաձգելի բուժօգնության բաժանմունք»,– ասված է հաղորդագրությունում։
Հայտնի է դարձել, որ անհայտ գազը Հրազդանի թիվ 11 դպրոցում օգտագործել է աշակերտներից մեկը։
Շմոլ գազից թունավորման կասկածանքով 3 երեխա տեղափոխվել է հիվանդանոց
ՀՀ ԱՆ–ն տեղեկացնում է, որ տուժածներից 4-ն արդեն տուն են գնացել, իսկ բժշկական կենտրոնում գտնվողների վիճակը գնահատվում է բավարար։