ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի – Sputnik. Գեղասահքի Եվրոպայի 2023 թվականի առաջնությանը Հայաստանը ներկայացնող պարային զույգը` Վիկտորյա Ազրոյանն ու Արթուր Գրուզդևը, «ռիթմային պարեր» ծրագրում զբաղեցրել են վերջին հորիզոնականը։
Այդ ծրագրում գեղասահորդները հավաքել են 40,89 բալ` գրավելով 23-րդ հորիզոնականը։
Զույգը դեռ հունվարի 28-ին պետք է հանդես գա ազատ ծրագրում։
Եվրոպայի առաջնությունն անցկացվում է Ֆինլանդիայի Էսպոո քաղաքում` հունվարի 25-29-ը։ Այնտեղ մասնակցում են ավելի քան 30 երկրի ներկայացուցիչներ։