Հայկ Գասպարյանը հերոսություն է դրսևորել. Պեսկովը` «Վագների» մարտիկի պարգևատրման մասին

Նախորդ տարվա դեկտեմբերին ՌԴ նախագահը պարգևատրել է հատուկ գործողությունների ընթացքում արիություն դրսևորած զինծառայողներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հունվարիSputnik. Հատուկ ռազմական գործողությունների մասնակից, «Վագներ» խմբի զինծառայող Հայկ Գասպարյանը դրսևորած հերոսության համար ՌԴ պետական պարգևի է արժանացել։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Նա մասնակցում է հատուկ գործողությանը, հերոսություն է դրսևորել, սա նշանավորվել է պետական մրցանակով», - ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը` պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինչպես են Կրեմլում մեկնաբանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից պետական պարգևի հանձնումը «Վագներ» խմբի զինծառայող Հայկ Գասպարյանին։
2022 թվականի դեկտեմբերին Պուտինը պարգևներ հանձնեց այն զինծառայողներին, որոնք հերոսություն և արիություն են դրսևորել հատուկ մարտական գործողությունների ընթացքում։
Պուտինը պարգևատրել է Խերսոնի բնակիչներին տարհանած «Արարատ» մոտորանավակի անձնակազմին
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը նշել է նաև, որ «Վագներ» խմբի հրեշացման վերաբերյալ Վաշինգտոնից հնչող հայտարարություններն արվում են արդեն երկար տարիներ։
«Մենք միայն երեկ չէ, որ Վաշինգտոնից լսել ենք «Վագներ» խմբի հրեշացմանն ուղղված նման հայտարարություններ։ Դրանք արդեն երկար տարիներ շարունակվում են։ Միևնույն ժամանակ, որպես կանոն, Վաշինգտոնի նման հայտարարություններն անհիմն բնույթ են կրում։ Որևէ հիմնավորված փաստարկ մենք ձեզ հետ երբեք չենք տեսել, չենք կարդացել»,–ասել է Պեսկովը։
Նախօրեին ԱՄՆ–ն «Վագներ» խումբը անդրազգային քրեական կազմակերպություն հայտարարեց և պատժամիջոցներ կիրառեց դրա հետ փոխկապակցված կառույցների և ֆիզիկական անձանց նկատմամբ։ ԱՄՆ իշխանությունները «Վագներին» մեղադրում են Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում, Մալիում և Ուկրաինայում քրեական գործողություններ իրականացնելու մեջ։
Վլադիմիր Պուտինը պարգևատրել է Միխայիլ Ամիրխանյանին