ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի - Sputnik. Իտալիայում ավարտվող Եվրոպական երիտասարդական ձմեռային օլիմպիական փառատոնում հաջող հանդես եկավ Հայաստանի ներկայացուցիչ, գեղասահորդ Սեմյոն Դանիլիանցը: Ազատ մրցաձևում ելույթից հետո նա ընդհանուր հաշվարկով գրավեց չորրորդ տեղը:
Տեղեկությունը հայտնում են Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեից։
Փառատոնի հաղթող է ճանաչվել իսրայելցի Նիկիտա Շեյպոն:
Հիշեցնենք, որ Դանիլիանցը կարճ մրցաձևում 16 մասնակիցների մեջ գրավել էր 3-րդ տեղը։
15-ամյա գեղասահորդը ելույթներ է ունենում Հայաստանի դրոշի ներքո 2022 թվականից։