Էրիկ Ալեքսանյանը կշարունակի մնալ ազատության մեջ

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը. Արխիվային լուսանկար
Դատարանը մերժել է կալանավորման միջնորդությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի – Sputnik. Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը կշարունակի մնալ ազատության մեջ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց նրա պաշտպան Գայանե Պապոյանը։ «Նա կմնա ազատության մեջ։ Հակակոռուպցիոն դատարանը մերժել է կալանավորման միջնորդությունը»,– նշեց Պապոյանը։
Հիշեցնենք, որ Էրիկ Ալեքսանյանը կալանավորվել էր հոկտեմբերի 19–ին։ Նրան մեղադրանք էր առաջադրվել դատավոր պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ մեղադրվող Արուսյակ Ալեքսանյանին աջակցելու համար։
Ավելի վաղ` դեկտեմբերի 3–ին, դատարանը մերժել էր Էրիկ Ալեքսանյանի կալանքը ՀՀ ԱԺ պատգամավորների անձնական երաշխավորությամբ փոխարինելու միջնորդությունը։