Երևանում հարգել են Լենինգրադի շրջափակման զոհերի հիշատակը

Լենինգրադի պաշարումը տևել է 872 օր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի – Sputnik. «Պաշարված Լենինգրադի երեխաներին» հուշարձանի մոտ Երևանում հարգել են Լենինգրադի շրջափակման զոհերի հիշատակը։ Տեղեկությունն այսօր հայտնել են Երևանում Ռուսական տան մամուլի ծառայությունից:
Միջոցառում «Պաշարված Լենինգրադի երեխաներին» հուշարձանի մոտ
Միջոցառմանը մասնակցել են Ռուսաստանի դեսպանատան, Ռուսական տան (Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի»), Հայաստանի Մարշալ Բաղրամյանի անվան վետերանների միավորման, պաշտպանության նախարարություն ներկայացուցիչները:
Միջոցառում «Պաշարված Լենինգրադի երեխաներին» հուշարձանի մոտ
Միջոցառման ընթացքում Հայաստանի վետերանների միության նախագահ Սիմոն Եսայանը հիշեցրել է, որ Լենինգրադում 872 օր պայքարել են ապրելու իրավունքի ու հայրենի հողի համար:
«Մարդկության պատմությունը չգիտի մեկ այլ դեպք, որ բազմամիլիոնանոց քաղաքը դիմացած լինի նման երկարատև շրջափակման և պայքարից հաղթած դուրս գա», - ասել է Եսայանը:
Միջոցառում «Պաշարված Լենինգրադի երեխաներին» հուշարձանի մոտ
Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան խորհրդական Ալեքսանդր Նովիկովը նշել է, որ հայ ժողովուրդը ոչ միայն ականավոր հերոսներ է տվել, այլև աչքի է ընկել իր հյուրընկալությամբ.
Նշվում է, որ ավանդական դարձած արարողությանը մասնակցել են նաև Հայրենական մեծ պատերազմի վետերաններ Ռոզալյա Աբգարյանը, Ներսես Սիմոնյանը, Հենրիկ Խառատյանը: Նրանց ուղեկցում էին «Սահմանապահների երիտասարդ ընկերներ» ջոկատի սաները։
Միջոցառում «Պաշարված Լենինգրադի երեխաներին» հուշարձանի մոտ