ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի – Sputnik. Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Մուղնի թաղամասում ական է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության մամուլի ծառայությունը։
Դեպքի մասին հունվարի 27-ին, ժամը 14։28-ին մի քաղաքացի է ահազանգել Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն։
«Դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ և ինժեներասակրավորական ջոկատի խումբը։ Պարզվել է, որ Մուղնի 2-րդ թաղամասում հայտնաբերվել է «TM-62M» հակատանկային ական»,– ասված է հաղորդագրությունում։
Հայտնաբերված ականը ինժեներասակրավորական խումբը տեղափոխել է N զորավարժարան: