Ադրբեջանը մտադիր է տարհանել Թեհրանում իր դեսպանատունը

Ադրբեջանի ԱԳՆ
50-ամյա տղամարդը մտել էր դեսպանատան շենք և կրակ բացել «Կալաշնիկով» ինքնաձիգից՝ սպանելով անվտանգության մեկ աշխատակցի և վիրավորելով երկուսին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի - Sputnik. Ադրբեջանը մտադիր է մոտ ժամանակներս տարհանել Թեհրանում իր դեսպանատունը, TRT Haber հեռուստաալիքին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այհան Հաջիզադեն:
«Մենք վճռականորեն դատապարտում ենք այս ստոր հարձակումը։ Մենք պահանջում ենք, որ Իրանի կառավարությունը անհրաժեշտ քայլեր ձեռնարկի հարձակվողին հայտնաբերելու համար։ Յուրաքանչյուր պետություն պատասխանատու է իր երկրում դեսպանատների անվտանգության ապահովման համար։ Ադրբեջանի կառավարությունը ծրագրում է կարճ ժամանակում տարհանել Թեհրանում իր դեսպանատունը», - հայտարարել է Հաջիզադեն։
Հիշեցնենք՝ հունվարի 27-ին մի տղամարդ էր մտել դեսպանատան շենք և կրակ բացել «Կալաշնիկով» ինքնաձիգից՝ սպանելով անվտանգության մեկ աշխատակցի և վիրավորելով երկուսին: Ձերբակալվելուց հետո պարզվել է, որ 50-ամյա Յասին Հուսեյնզադեն է։