4 նոր թռիչք դեպի «Շերեմետևո». «Fly Arna»-ն շարունակում է չվերթերը Մոսկվա

«Fly Arna»–ի ինքնաթիռը
Թռիչքներն իրականացվելու են դեպի Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի – Sputnik. Հայաստանի ազգային ավիափոխադրող «Fly Arna» ավիաընկերությունը հունվարի 27-ից մեկնարկել է ևս մեկ կանոնավոր ուղիղ թռիչք դեպի Մոսկվա։ Տեղեկությունը հայտնում է ավիաընկերության մամուլի ծառայությունը։
«Այսօր մեկնարկեցինք ևս մեկ կանոնավոր ուղիղ թռիչք. «Fly Arna»-ի ինքնաթիռը վայրէջք կատարեց Մոսկվայի «Շերեմետևո» միջազգային օդանավակայանում: Այսուհետ ուղևորները Երևանից Ռուսաստանի մայրաքաղաք և հակառակ ուղղությամբ մեկնելու ևս մեկ տարբերակ ունեն»,– ասված է հաղորդագրությունում։
Նշենք, որ թռիչքները կլինեն շաբաթական 4 անգամ։
Հիշեցնենք, որ ավիաընկերությունը դեպի Մոսկվա` «Շերեմետևո» օդանավակայան թռիչքներ սկսել է իրականացնել նաև հունվարի 21-ից։