«Վստահ եմ` կարդարացնեմ ձեր բոլոր սպասելիքները». Շիրակը նոր մարզպետ ունի

Մուշեղ Մուրադյանը երկար տարիներ զբաղեցրել է Շիրակի մարզպետարանի աուդիտի բաժնի պետի պաշտոնը, ներկա պահին էլ «Արփի լիճ ազգային պարկ» ՊՈԱԿ–ի տնօրենն է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց Նազելի Բաղդասարյանին Շիրակի մարզպետի պաշտոնից ազատելու ու այդ պաշտոնում Մուշեղ Մուրադյանին նշանակելու որոշումները։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց նախկին մարզպետին կատարած աշխատանքի համար։
Նորանշանակ մարզպետն էլ շնորհակալություն հայտնեց վստահության համար։
«Վստահ եմ` կարդարացնեմ ձեր բոլոր սպասելիքները»,– ասաց Մուրադյանը։
Մուշեղ Մուրադյանը երկար տարիներ զբաղեցրել է Շիրակի մարզպետարանի աուդիտի բաժնի պետի պաշտոնը, ներկա պահին էլ «Արփի լիճ ազգային պարկ» ՊՈԱԿ–ի տնօրենն է։
Հիշեցնենք` Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն աշխատանքից ազատման դիմում էր ներկայացրել, ինչի մասին հայտնել էր ֆեյսբուքյան էջում։ Նա այդ պաշտոնում նշանակվել էր 2021–ի նոյեմբերի 8–ին։