ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ։ Տեղեկությունը հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության` օրակարգում քննարկվել է 2022թ. ուսումնական տարում ՀՀ ԶՈւ մարտական պատրաստականության, պատրաստության, զորքերի ղեկավարման, բարոյահոգեբանական ապահովման վիճակն ու բարելավման ուղիները։
Կոլեգիայի նիստի ավարտին պաշտպանության նախարարը մի շարք հանձնարարականներ է տվել կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին։