Հետխորհրդային տարածքում ինտեգրման գործընթացին նպաստող ի՞նչ համատեղ միջազգային նախագծեր են իրականացնում սլավոնական համալսարանները։ Որքանո՞վ է կարևոր համալսարանների տեղեկատվական-վերլուծական գործընկերությունը ներկա իրավիճակում: Ի՞նչ խնդիրներ է իր առջև դնում 2023 թվականին նախատեսված Եվրասիական վերլուծական երրորդ ֆորումը։ Այս հարցերին կպատասխանեն բանախոսները։
Մոսկվայում`
- Եվրասիական տեղեկատվական-վերլուծական կոնսորցիումի համակարգող խորհրդի նախագահ Նիկոլայ Բորդյուժա,
- ԺԲՌՀ միջազգային գործունեության գծով պրոռեկտոր Լարիսա Եֆրեմովա։
Մինսկում`
Բելառուսա-ռուսական համալսարանի (ք. Մոգիլյով) ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Նատալյա Վոլոգինա։
Երևանում`
- Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի գիտական գծով պրոռեկտոր Պարգև Ավետիսյան։
- Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի գիտական ղեկավար, Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի նախագահ, ԳԱԱ ակադեմիկոս Գևորգ Պողոսյան։
Բիշքեկում`
- Ելցինի անվան ղրղզա-ռուսական սլավոնական համալսարանի ռեկտոր Վլադիմիր Նիֆադև։
Հարցերը կարող եք ուղարկել նաև v.aloyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեին, ինչպես նաև կարող եք գրել @Vardan_Aloyan Telegram ալիքով: Հեռ.` +374(98)180-626, +374(91)42-12-35։
Հասցե՝ ք. Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես-կենտրոնի շենք, 4-րդ հարկ։