ՔՊ նախկին մամուլի քարտուղարը նշանակվել է արտաքին գործերի նախարարի տեղակալ

Վահան Կոստանյան
Մինչ այս նշանակումը Վահան Կոստանյանը ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի խորհրդականն էր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի - Sputnik. Վահան Կոստանյանը նշանակվել է արտաքին գործերի նախարարի տեղակալ:
Այդ մասին տեղեկանում ենք պաշտոնական e-gov.am հարթակից։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Վահան Կոստանյանին նշանակել արտաքին գործերի նախարարի տեղակալ»,-նշված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշման մեջ:
Նշենք, որ մինչ այս նշանակումը Վահան Կոստանյանը ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի խորհրդականն էր։ Ավելի վաղ` Արարատ Միրզոյանի` ԱԺ նախագահ նշանակվելուց հետո նախ նրա օգնականն էր, ապա խորհրդականը։
2018 թվականին Կոստանյանը մի քանի ամիս զբաղեցրել է առաջին փոխվարչապետի գրասենյակի ղեկավարի պաշտոնը, մոտ մեկ ամիս անց նշանակվել է իշխող ուժի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ։
Նա 28 տարեկան է։