Փաշինյանը գլխավոր հարկադիր կատարող է նշանակել

Նիկոլ Փաշինյանը. Արխիվային լուսանկար
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Սերգեյ Մեղրյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ գլխավոր հարկադիր կատարող է նշանակվել Արսեն Մնացականյանը, տեղեկանում ենք ՀՀ էլեկտրոնային կառավարման հարթակից։
Միաժամանակ, Փաշինյանի մեկ այլ որոշմամբ էլ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար Սերգեյ Մեղրյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։
Հավելենք, որ Մնացականյանը 1999թ․ հունվարից մինչև 2009թ. հուլիս աշխատել է ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունում` զբաղեցնելով տարբեր պաշտոններ։
Բացի այդ, նա 2020թ. օգոստոսի 1-ից մինչև 2020թ. հուլիսի 31-ն զբաղեցրել է արդարադատության նախարարության կենտրոնական մարմնի ներքին անվտանգության բաժնի պետի պաշտոնը։ Կոչումով արդարադատության գնդապետ է։
Իսկ 2020թ. հուլիսի 31-ից 2021թ․ դեկտեմբերի 3-ը Մնացականյանը եղել է ՀՀ պաշտպանության նախարարության ներքին քննությունների վարչության պետի տեղակալ։