ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն կարծում է, որ ռուսաստանցի մարզիկներն իրավունք ունեն մասնակցելու 2024 թվականի օլիմպիական խաղերին, որոնք անցկացվելու են Ֆրանսիայի մայրաքաղաքում: Նա իր տեսակետը հայտնել է «France 2» հեռուստաալիքի եթերում։
«Կարծում եմ, որ դա կարևոր պահ է մարզիկների համար, նրանց չի կարելի զրկել մրցումներից։ Բայց ինչպես մարզական հանրույթի մեծ մասը, ես ևս կարծում եմ, որ ռուսական պատվիրակությունը չպետք է ելույթ չունենա Ռուսաստանի դրոշի ներքո», - ասել է Իդալգոն։
Նա նաև հույս է հայտնել, որ մինչև օլիմպիադայի սկսվելը Ուկրաինայում ընթացող հակամարտությունն արդեն կավարտվի։
2022 թվականի փետրվարի վերջին ՄՕԿ-ը Ուկրաինայում տիրող իրավիճակի պատճառով միջազգային մարզական ֆեդերացիաներին խորհուրդ տվեց ՌԴ–ի և Բելառուսի մարզիկներին թույլ չտալ մասնակցել մրցումներին՝ որպես պաշտպանական միջոց։ Դեկտեմբերին Լոզանում օլիմպիական գագաթնաժողովի ամփոփիչ հռչակագրում նշվեց Ասիայի օլիմպիական խորհրդի (OCA) նախաձեռնության համընդհանուր աջակցության մասին՝ այդ պաշտպանական միջոցառումները վերանայելու համար: