Կառավարությունը նվազեցնում է պետական որոշ կառույցների աշխատակիցների հավելավճարները

2023 թվականի հունվարի 1-ից պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափն ավելացվել է 17 060 դրամով` 66 140 դրամից հասցվելով 83.200 –ի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. Պաշտպանության, արտակարգ իրավիճակների, արդարադատության նախարարությունների, ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների հավելավճարները կնվազեցվեն։
Համապատասխան որոշումներն այսօր ընդունվել են ՀՀ կառավարության հերթական նիստում։
Որոշման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ 2023 թվականի պետական բյուջեով ս.թ. հունվարի 1-ից պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափն ավելացվել է 17 060 դրամով` 66 140 դրամից հասցվելով 83.200 –ի։
Փոխարենը կառավարությունն առաջարկում է հավելավճարների չափերը կրճատել 17 60 դրամով, այսինքն` այն չափով, որքանով ավելացել է աշխատավարձը։