Իսպանիայում տղամարդը մատուռում դանակով մի քանի մարդ է սպանել և վիրավորել

Իսպանիայում տղամարդը մատուռում դանակով մի քանի մարդ է սպանել և վիրավորել
Հիմա դժվար է պարզել հարձակման բնույթը։ Սակայն դատախազությունը քննելու է միջադեպը որպես ենթադրյալ ահաբեկչություն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. Իսպանիայի Կադիս գավառի մատուռում երեկ երեկոյան դաժանաբար հարձակվել են մարդկանց վրա և սպանել։ Նախնական տվյալներով` զոհ է դարձել 5 մարդ։ Նրանցից երկուսը եկեղեցականներ են։ Եկեղեցականներից մեկը ստացած վնասվածքներից մահացել է։ Այս մասին հայտնում է El Pais թերթը` հղում անելով թագավորության ՆԳՆ–ի աղբյուրին։
Իսպանիայում տղամարդը մատուռում դանակով մի քանի մարդ է սպանել և վիրավորել
Տեղեկության համաձայն` ծագումով մարոկկացի տղամարդը մտել է Սան–Իսիդրո մատուռը, որը գտնվում է քաղաքի հայտնի շրջաններից մեկում, և ծխական քահանայի հետ վեճից հետո նրան սպանել է մաչետեով (մեծ դանակ)։
«Սարսափելի է և հոգեցունց։ Եկեղեցականը սպանվել է, ևս մեկ եկեղեցական վիրավորում է ստացել Ալխեսիրասեում տեղի ունեցած հարձակման հետևանքով», – Twitter–ի իր էջում գրել է Անդալուսիա ինքնավար միության Խունտայի նախագահ Խուան Մանուել Մորենոն։
Հարձակում կատարած անձը ձերբակալվել է։ Թերթը գրում է, որ ներկա պահին դժվար է պարզել հարձակման բնույթը։ Սակայն դատախազությունը քննելու է միջադեպը որպես ենթադրյալ ահաբեկչություն։