Հնարավոր է` Բայդենը փետրվարին այցելի Եվրոպա

Ջո Բայդեն
Թե հատկապես եվրոպական որ երկրներ կայցելի Ջո Բայդենը, չի հստակեցվում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. Հնարավոր է` ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը փետրվարին Եվրոպա այցելի։ Տեղեկությունը Twitter-ում հայտնել Է NBC News հեռուստաալիքի լրագրող Ջոշ Լեդերմանը՝ հղում անելով անանուն աղբյուրներին։
«Բայդենը դիտարկում է հաջորդ ամիս Եվրոպա մեկնելու հնարավորությունը», - գրել է նա։
Թե կոնկրետ ուր կգնա ԱՄՆ առաջնորդը, առայժմ չի հստակեցվում։
Խոստացել էր թափանցիկ վարչակազմ, հրաժարվում է թափանցիկ լինել. կոնգրեսականը` Բայդենի մասին