ՀՀ նախագահն ու ֆինանսների նախարարը խոսել են ֆինանսական շուկայում տիրող իրավիճակի մասին

Վահե Հովհաննիսյանն ու Վահագն Խաչատուրյանը
Ներկայացվել են այն ծրագրերը, որոնք նախաձեռնվել են նախարարության աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին: Տեղեկությունը հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։
Վահագն Խաչատուրյանն ու Վահե Հովհաննիսյանը
Նախարարը ներկայացրել է տարվա մեկնարկին հայաստանյան ֆինանսատնտեսական ոլորտում նախատեսվող ծրագրերն ու միջոցառումները: Նա խոսել է նախաձեռնվող քայլերի մասին, որոնց նպատակը գերատեսչության աշխատանքի արդյունավետության ու աշխատակիցների մասնագիտական հմտությունների զարգացումն է։
«Հանդիպման ընթացքում անդրադարձ է արվել ընթացիկ տարում հայաստանյան ֆինանսական շուկայում տիրող ընդհանուր իրավիճակին, առկա հիմնախնդիրներին և դրանց լուծման հնարավորություններին»,– նշված է հաղորդագրության մեջ:
Խաչատուրյանը պատրաստակամություն է հայտնել իր հնարավորությունների սահմաններում աջակցել ֆինանսների նախարարության կողմից իրականացվող բարեփոխումներին և ծրագրերին:
ՀՀ նախագահը Լաչինի միջանցքի թեման քննարկել է Դանիայի նորանշանակ դեսպանի հետ