Հայաստանցի գեղասահորդը 3-րդ տեղն է գրավել Եվրոպական երիտասարդական ձմեռային օլիմպիադայում

Ձախից՝ գեղասահորդ Սեմյոն Դանիլիանցը
Դանիլիանցը ելույթներ է ունենում Հայաստանի դրոշի ներքո 2022 թվականից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի - Sputnik. Իտալիայում անցկացվող Եվրոպական երիտասարդական ձմեռային օլիմպիական փառատոնում հաջող մեկնարկ ունեցավ Հայաստանը ներկայացնող գեղասահորդ Սեմյոն Դանիլիանցը: Կարճ ծրագրում 16 մասնակիցների պայքարում նա ճանաչվեց երրորդը:
Տեղեկությունը հայտնում են Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեից։
Հայաստանցի գեղասահորդն այսօր հանդես կգա ազատ ծրագրում:
Հիշեցնենք, որ Դանիլիանցը ելույթներ է ունենում Հայաստանի դրոշի ներքո 2022 թվականից։