Երևանում վթարի է ենթարկվել ԱԽ քարտուղարի ծառայողական ավտոմեքենան

ՀՀ ոստիկանություն. Արխիվային լուսանկար
Իրար բախված մեքենաների վարորդները վթարի մեջ մեղադրում են միմյանց։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. Երևանում ավտովթարի է ենթարկվել ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի ծառայողական Toyota Land Cruiser ավտոմեքենան, հայտնում է Shamshyan.com–ը։
«Կոմիտասի պողոտա-Գյուլբենկյան փողոցի խաչմերուկում բախվել են Toyota Land Cruiser մակնիշի 126 ԼԼ 50 համարանիշի և Range Rover մակնիշի 04 ZZ 400 համարանիշի ավտոմեքենաները։ Ըստ նախնական տեղեկությունների` տուժածներ չկան»,–գրում է լրատվամիջոցը։
Կայքի հաղորդմամբ` երկու վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության և եղել են սթափ, սակայն վթարի մեջ մեղադրում են միմյանց։