ԵՄ–ն ուսումնասիրում է ռուսական դիզվառելիքի գների սահմանաչափի հնարավորությունը. ԶԼՄ

Եվրամիության դրոշ
ԵՄ-ն ուսումնասիրում է նաև զեղչով վաճառվող ռուսական նավթամթերքի գների սահմանաչափի հնարավորությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. Եվրամիությունը ուսումնասիրում է ռուսական դիզելային վառելիքի գների լիմիտ սահմանելու հնարավորությունը: Տեղեկությունը հայտնում է «Bloomberg» գործակալությունը` հղում անելով իր աղբյուրներին։
«Եվրամիությունը ուսումնասիրում է վերամշակված ռուսական վառելիքի, օրինակ՝ դիզելային վառելիքի արտահանման գինը մեկ բարելի դիմաց 100 դոլարի մակարդակում սահմանափակելու ծրագիրը», - նշում է գործակալությունը:
Բացի այդ, ԵՄ-ն ուսումնասիրում է զեղչով վաճառվող ռուսական նավթամթերքի, օրինակ՝ մազութի գնի սահմանաչափը 45 դոլարի մակարդակում սահմանելու հնարավորությունը։
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 5-ին ուժի մեջ են մտել Արևմուտքի նավթային պատժամիջոցները։ Եվրամիությունը դադարել է ընդունել ծովով տեղափոխվող ռուսական նավթը, իսկ «Մեծ յոթնյակի» երկրները, Ավստրալիան և ԵՄ-ն ծովային փոխադրումների ժամանակ դրա գների սահմանափակում են հաստատել մեկ բարելի դիմաց 60 դոլարի մակարդակում։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով արգելվում է ռուսական նավթ ու նավթամթերք մատակարարել այն օտարերկրյա անձանց, որոնց պայմանագրերում ուղղակիորեն կամ անուղղակիորեն նախատեսվում է օգտագործել ԱՄՆ-ի և այլ երկրների սահմանած վերին շեմի ամրագրման մեխանիզմը:
Էներգետիկ ոլորտում ֆինանսական կորուստների լուրին պետք է թերահավատորեն վերաբերվել. Պեսկով