Ավտոմեքենաների թիվը Հայաստանում 2 անգամ աճել է, ՃՏՊ–ների թիվը` նվազել

2019թ–ից ի վեր Հայաստանում ավտոմեքենաների թիվն ավելացել է 160 000–ով կամ 23 տոկոսով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. 2022թ–ին ՀՀ–ում ճանպարհատրանսպորտային պատահարների թիվն էապես նվազել է։ Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստում հայտնեց ՆԳ նախարար Վահե Ղազարյանը։
«2019թ–ի համեմատ 2022թ–ին ՃՏՊ–ները նվազել են 419-ով կամ 10.2 տոկոսով»,– ասաց Ղազարյանը։
Նրա խոսքով`2022թ–ին գրանցվել է 4208 ՃՏՊ` 2019թ–ի 4799-ի փոխարեն։ Զոհերի թիվը նույն ժամանակահատվածում նվազել է 20-ով։
«Չնայած այն հանգամանքին, որ 2022թ–ին շուրջ 22825–ով կամ շուրջ 2 անգամ ավելացել է ՀՀ–ում հաշվառված ավտոմեքենաների թիվը, այդուհանդերձ, ձեռնարկված միջոցառումների արդյունքում 2021թ–ի համեմատ ՃՏՊ–ների թիվը նվազել է 295-ով կամ 6.4 տոկոսով»,– ասաց նախարարը։
Նրա խոսքով`2019թ–ից ի վեր Հայաստանում ավտոմեքենաների թիվն ավելացել է 160 000–ով կամ 23 տոկոսով։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՃՏՊ–ների թվի նվազման հարցում կարևորեց Պարեկային ծառայության դերը` ուշադրություն հրավիրելով այն հանգամանքին, որ պատահարները նվազել են հատկապես ծառայության ներդրման ժամանակահատվածում։
Այս տարի 5 մարդ է զոհվել ՃՏՊ–ներից. ոստիկանության ամփոփագիրը
Վարչապետը կարևորեց նաև ավտոճանապարհների բարեկարգման, ճանապարհային նշաններով կահավորվածության հանգամանքը։
Նշենք, որ կառավարության նիստում այսօր ի թիվս այլ հարցերի ընդունվեց նաև ՀՀ ՃԵԿ նշանները ԵԱՏՄ չափորոշիչների հետհամաձայնեցնելու մասին որոշում, որով մի քանի նոր նշաններ ու ՃԵԿ նոր կարգավորումներ են նախատեսված։