ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի - Sputnik. Գեորգի Շարվաշիձեն նշանակվել է Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան։ Այս մասին հայտնում է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը։
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին արդեն հանդիպել է դիվանագետի հետ, շնորհավորել նրան նշանակման կապակցությամբ և հաջողություններ մաղթել աշխատանքում:
Վարչապետը հույս է հայտնել, որ Հայաստանի և Վրաստանի միջև տարբեր ոլորտներում ակտիվ համագործակցություն կհաստատվի։
Նշենք, որ 2013 թ.–ի դեկտեմբերի 10-ից մինչև 2016 թ.–ի սեպտեմբերի 9-ը Գեորգի Շարվաշիձեն եղել է Վրաստանի կրթության և գիտության փոխնախարար, իսկ 2016-2022 թ.–ին` Թբիլիսիի պետական համալսարանի ռեկտոր։
Հիշեցնենք, որ գրեթե մեկուկես տարի` 2021–ի օգոստոսից, Հայաստանում Վրաստանը դեսպան չուներ։
2016 թ.–ից մինչև 2021թ.–ի օգոստոսը ՀՀ–ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան է եղել Գեորգի Սագանելիձեն։
Գեորգի Սագանելիձե
© Photo / official site of the Prime minister of RA