ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik. «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում կարճատև տեսակցության եկած կինը մարմնում կասկածելի փաթեթ էր թաքցրել։ Տեղեկությունը հայտնում է քրեակատարողական ծառայությունը։
Այսօր՝ ժամը 10:30-ի սահմաններում, «Վանաձոր» ՔԿՀ անվտանգության ապահովման բաժնի ծառայողներն անձնական խուզարկության են ենթարկել դատապարտյալի մոտ կարճատև տեսակցության եկած քաղաքացուհուն:
Վերջինս քրեակատարողական ծառայողների կողմից տարված բացատրական աշխատանքների արդյունքում ինքնակամ ներկայացրել է մարմնում թաքցված փաթեթը։
Փաթեթում եղել է բջջային հեռախոս, որին կպչուն ժապավենով ամրացված են եղել անլար ականջակալ և 2,7 գրամ քաշով, մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող զանգվածներով առանձնացված ևս 2 փաթեթ: