ՆԱՏՕ-ից դուրս գալու մասին խոսք լինել չի կարող. Էրդողանի մամուլի քարտուղար

Օմեր Չելիք
«Հայրենիք» կուսակցության փոխնախագահ Էթհեմ Սանջակը հայտարարել էր, որ հնարավոր է` 5-6 ամսից Թուրքիան դուրս գա ՆԱՏՕ-ից: Իշխանական կուսակցության արձագանքը չի ուշացել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik. Թուրքիան չի քննարկում ՆԱՏՕ-ի անդամակցությունը դադարեցնելու հարցը: Ինչպես հայտնում է CNN Türk-ը, այս հայտարարությունն արել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության մամուլի քարտուղար Օմեր Չելիքը։
«Թուրքիային ՆԱՏՕ-ից հեռացնելու անհրաժեշտության մասին հայտարարություններն անհիմն են։ Այդ մասին խոսք լինել չի կարող։ Մենք ՆԱՏՕ-ի հիմնադիր երկրներից մեկն ենք։ Նրանք այդ մասին խոսելու իրավունք չունեն։ Այն, ինչի մասին նրանք խոսում են, շքեղություն կլիներ ՆԱՏՕ-ի համար», - ասել է նա։
Ավելի վաղ «Հայրենիք» կուսակցության փոխնախագահ Էթհեմ Սանջակը հայտարարել էր, որ հնարավոր է` Թուրքիան 5-6 ամսից դուրս գա ՆԱՏՕ-ից Անկարայի դեմ սադրիչ գործողությունների պատճառով։ Նրա խոսքով` վերջին հարցումները ցույց են տվել, որ թուրք բնակչության առնվազն 80 տոկոսը ԱՄՆ-ին համարում է Թուրքիայի նկատմամբ առավել թշնամաբար տրամադրված երկիր։
Նշենք, որ «Հայրենիք» կուսակցությունը հակաամերիկյան դիրքորոշում ունի, Թուրքիայի իշխանություններին բազմիցս կոչ է արել փակել երկրում ԱՄՆ ռազմակայանները, հետ կանչել ամերիկյան F-16 կործանիչների գնման հայտը և դուրս գալ ՆԱՏՕ-ից: