ՄԱԳԱՏԷ–ի ղեկավարը հուսով է, որ փետրվարին կրկին կայցելի Ռուսաստան

Ռաֆայել Գրոսի
Գրոսին ևս մեկ անգամ ընդգծել է Զապորոժիեի ԱԷԿ–ի շուրջ անվտանգության գոտի ստեղծելու անհրաժեշտությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik. ՄԱԳԱՏԷ–ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին հուսով է, որ փետրվարին կրկին կայցելի Ռուսաստան։ Նա այդ մասին ասել է Politico պարբերականին։
Գործակալության ղեկավարը խոսել է նաև Զապորոժիեի ԱԷԿ–ում միջուկային միջադեպի վտանգի ռիսկի հնարավոր մեծացման մասին, եթե հանկարծ մարտական գործողությունները գարնանն ակտիվանան, և եթե կայանին ուղղված գնդակոծություններն ավելի ինտենսիվ դառնան։
«Վաղ գարնանը կամ ձմռան ավարտին ավելի մեծ ու լայնածավալ մանևրների ու մարտական գործողությունների մասին է շատ խոսվում։ Սա ստիպում է ինձ մտածել, որ ռմբակոծությունների և գնդակոծությունների ցանկացած ավելացում անկասկած կավելացնի միջուկային միջադեպի հնարավորությունը», – հայտարարել է Գրոսին։
Նա կրկին ընդգծել է Զապորոժիեի ԱԷԿ–ի շուրջ անվտանգության գոտի ստեղծելու անհրաժեշտությունը` հավելելով, որ դրա համար պետք է քաղաքական կամք դրսևորի ինչպես Ուկրաինան, այնպես էլ Ռուսաստանը։
Հիշեցնենք` Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ Էներգոդար քաղաքի մոտ։ Բլոկների թվով և հաստատված հզորությամբ ամենամեծ ատոմակայանն է Եվրոպայում։ ԱԷԿ-ում վեց էներգաբլոկ է տեղադրված։ Մարտից ի վեր Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է ՌԴ զինվորականների պահպանության ներքո։ ՌԴ ԱԳՆ-ն ընդգծել է, որ այդ քայլն անհրաժեշտ է միջուկային և ռադիոակտիվ նյութերի արտահոսքը կանխելու համար:
ԶԱԷԿ-ի գլխավոր տնօրենը խոստովանել է, որ կապեր ունի ուկրաինական հատուկ ծառայությունների հետ
Ուկրաինացի զինվորականները պարբերաբար գնդակոծում են Էներգոդարը, շրջակա գյուղերը և Զապորոժիեի ատոմակայանին հարակից տարածքը։
Սեպտեմբերի սկզբին ատոմակայան էր մեկնել ՄԱԳԱՏԷ-ի առաքելությունը՝ գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի գլխավորությամբ: «Ռոսատոմի» պատվիրակության ղեկավարը և կայանի աշխատակիցները նրանց ցույց էին տվել կայանի այն հատվածները, որոնք տուժել են ուկրաինական զորքերի գնդակոծությունից: ՄԱԳԱՏԷ-ի երկու աշխատակիցներ մշտական հիմունքներով մնացել են Զապորոժիեի ատոմակայանում։ ՄԱԳԱՏԷ-ի առաքելության այցի արդյունքում զեկույց է հրապարակվել, որում հաստատվել է ատոմակայանը գնդակոծությունների ենթարկելու փաստը: