Մադոննայի մասին ֆիլմը հանել են արտադրությունից

Այս պահի դրությամբ ո’չ Universal-ի, ո՛չ էլ Մադոննայի ներկայացուցիչների կողմից մեկնաբանություններ չեն հնչել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի - Sputnik. Ամերիկացի երգչուհի Մադոննայի կյանքի և կարիերայի մասին կենսագրական ֆիլմը, որը նկարահանել էր հենց երգչուհին` «Հորինելով Աննային» սերիալի աստղ Ջուլիա Գարների մասնակցությամբ, հանել են արտադրությունից։ Այս մասին գրում Է Variety-ն։
Հաղորդվում է, որ Universal ստուդիան հրաժարվել է կենսագրական ֆիլմի նկարահանումներից այն բանից հետո, երբ անցյալ շաբաթ Մադոննան հայտարարեց լայնամասշտաբ համաշխարհային շրջագայության մասին: Սակայն անանուն աղբյուրները The Hollywood Reporter-ին հայտնել են, որ չեղարկման որոշումը կայացվել է անցյալ տարվա վերջին ՝ շրջագայության մասին հայտարարվելուց դեռ շատ առաջ։
Երկրպագուները մեղադրում են Մադոննային Քարդաշյանին նմանակելու մեջ
Այս պահի դրությամբ ոչ մի մեկնաբանություն չի հնչել ո՛չ Universal-ի, ո՛չ էլ Մադոննայի կամ Գարների ներկայացուցիչների կողմից։
Ֆիլմը, որը Universal Pictures-ի հետ համատեղ մշակման փուլում էր 2020 թվականից` Little Sparrow աշխատանքային անվանումով, պետք է պատմեր արտիստուհու կարիերայի մասին, որն ընդգրկում է երաժշտությունը, կինոն և նորաձևությունը։
Ավելի վաղ Մադոննային մեղադրել էին աֆրիկացի երեխաների առևտրի, նրանց սեռական շահագործման, ինչպես նաև համասեռամոլության և տրանսգենդերության քարոզչության մեջ: Մալավիի «Եթովպիայի համաշխարհային ֆեդերացիա» (The Ethiopian World Federation) բարեգործական կազմակերպությունը պետության ղեկավար Լազարուս Չաքվերայից պահանջել էր երգչուհու նկատմամբ հետաքննություն սկսել:
«Նա իրո՞ք 62 տարեկան է»․ Մադոննան ցնցել է համացանցը նոր կերպարով