Լոնդոնում կանեփ աճեցնելու համար ստրկության են ենթարկել մարդկանց. ձերբակալվածներ կան

Ոստիկաններ
Մարդկանց վաճառքով զբաղվելու և ստրկության ենթարկելու կասկածանքով երեք տղամարդու են ձերբակալել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik. Մեծ Բրիտանիայի հանցավորության դեմ պայքարի ազգային գործակալությունը (NCA) Լոնդոնում հանցավոր խմբի անդամների է ձերբակալել։ Տեղեկությունը հրապարակվել է գործակալության կայքում։
Ըստ հաղորդագրության` այսօր իրականացված ստուգայցերի արդյունքում երեք տղամարդու են ձերբակալել, որոնց կասկածում են մարդկանց վաճառքով զբաղվելու և կանեփ աճեցնելու համար ստրկության ենթարկելու մեջ։ Եվս երկուսին էլ ձերբակալել են ներգաղթի օրենսդրությունը խախտելու համար։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Լոնդոնի ոստիկանությունը Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում ավելի քան 170 մարդու է ձերբակալել եռօրյա ստուգայցի ընթացքում, որն ուղղված է եղել վտանգավոր հանցագործությունների դեմ պայքարին։
Բացահայտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության շղթա. 4 մարդ է կալանավորվել