«Կամազը» պատրաստվում է Մոսկվայի ու Սանկտ Պետերբուրգի միջև անվարորդ մեքենաների թեստերին

«ԿԱՄազ»-ի ներկայացրած անվարորդ էլեկտրաբուսը
Այժմ աշխատանքներ են տարվում ճանապարհի բարձր ճշգրտության թվային քարտեզի ստեղծման ուղղությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի — Sputnik. «Կամազ» բեռնատարների արտադրողը պատրաստվում է M-11 «Նևա» մայրուղու վրա (Մոսկվայի ու Սանկտ Պետերբուրգի միջև) անվարորդ տրանսպորտային միջոցների փորձարկմանը՝ «Առանց վարորդ լոգիստիկ միջանցքներ» նախագծի շրջանակում։ Տեղեկությունը նշված է ընկերության հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ այժմ աշխատանքներ են տարվում ճանապարհի բարձր ճշգրտության թվային քարտեզի ստեղծման ուղղությամբ, ինչը ռոբոտ-մեքենային թույլ կտա տեղորոշվել մի քանի սանտիմետր ճշգրտությամբ:
Բարձր ճշգրտության քարտեզը նաև թույլ կտա մեքենային ամբողջական տեղեկատվություն ունենալ ճանապարհի ենթակառուցվածքային օբյեկտների մասին՝ նշաններ, լուսացույցներ, եղանակային կայաններ, կամուրջներ, խաչմերուկներ, ելքեր:
Այս ամենը պետք է մեքենային հնարավորություն տա ճիշտ ծրագրել իր գործողությունները ճանապարհին տարբեր մանևրեր կատարելիս։
Ընկերությունում նաև հիշեցրել են, որ շարունակվում են անվարորդ տրանսպորտային միջոցների փորձարկումները Թաթարստանում՝ Նաբերեժնիե Չելնի - Կազան ու Նաբերեժնիե Չելնի - Նիժնեկամսկ երթուղիներում: