ՀՀ–ն և Կատարը գործակցելու ներուժ ունեն մշակույթի, առողջապահության և կրթության ոլորտներում

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու Խալիֆա բին Ջասեմ ալ-Քուարին
ԱԺ նախագահը Կատարում հիշատակել է Մատենադարանում պահվող արաբատառ բազմահազար ձեռագրերն ու գրքերը` առաջարկելով համատեղ գիտահետազոտական աշխատանքներ իրականացնել
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik. Հայաստանն ու Կատարը համագործակցության մեծ հնարավորություններ ունեն մշակույթի, առողջապահության և կրթության ոլորտներում, հայտարարել է Կատարի Զարգացման հիմնադրամի գլխավոր տնօրեն Խալիֆա բին Ջասեմ ալ-Քուարին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և պատվիրակության անդամ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ հանդիպման ժամանակ։ Տեղեկությունը հայտնում են ԱԺ մամուլի ծառայությունից։
Հանդիպման ժամանակ
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպման ընթացքում ներկայացրել է առողջապահության ոլորտում հնարավոր ներդրումներին նպաստող հակիրճ տեղեկություններ:
Իսկ ՀՀ ԱԺ նախագահը անդրադառնալով գիտակրթական, մշակույթի ոլորտում փոխգործակցության հեռանկարին` հիշատակել է Մատենադարանում պահվող արաբատառ բազմահազար ձեռագրերն ու գրքերը` առաջարկելով համատեղ գիտահետազոտական աշխատանքներ և փոխադարձ ցուցադրություններ կազմակերպել:
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու Խալիֆա բին Ջասեմ ալ-Քուարին
Հանդիպման ընթացքում հիմնադրամի տնօրենը նշել է, որ իրենք յուրաքանչյուր ոլորտում կարևորում են մարդկային ռեսուրսը, ինչի հիմքով էլ կկազմվեն առաջիկա հնարավոր համագործակցության նախագծերը և կքննարկվեն Հայաստանի համապատասխան ոլորտների պատասխանատուների հետ:
Հիշեցնենք, որ ՀՀ պատվիրակությունը Կատարի պետությունում է գտնվում աշխատանքային այցով։