ՀՀ ԶՈւ ԳՇ–ն հետախուզության գլխավոր վարչության նոր պետ ունի

Զինված ուժերում նախագահը կադրային փոփոխություններ է կատարել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik. ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով գնդապետ Սամվել Մովսիսյանը նշանակվել էՀայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետ-Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ։ Հրամանագիրը հրապարակված է ՀՀ նախագահի պաշտոնական կայքէջի «Նախագահի որոշումներ» բաժնում։
Մեկ այլ հրամանագրով Առաքել Մարտիկյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից:
Նշվում է, որ որոշումները կայացվել են ՀՀ վարչապետի առաջարկով։
Պաշտոնյաները ԱԱԾ–ին կառաջարկեն իրենց մասին տեղեկությունը պետական գաղտնիք համարել. Մինասյան
Հիշեցնենք, որ Հայաստանում գրեթե մեկ տարի չկար հետախուզության ղեկավար։ Մինչ այդ ԶՈՒ ԳՇ հետախուզական վարչության պետ է եղել գեներալ-մայոր Արայիկ Հարությունյանը, որն այդ պաշտոնում աշխատել է 2021 թվականի օգոստոսից մինչև 2022 թվականի փետրվարը։
Հարությունյանը պաշտոնից ազատվելուց հետո կալանավորվել էր մի քրեական գործի շրջանակում, որի մասին հաղորդվել էր դեռ 2022 թվականի դեկտեմբերի 14-ին։
Իսկ Առաքել Մարտիկյանը Գլխավոր շտաբի պետի տեղակալ էր նշանակվել մեկ տարի առաջ` 2022 թվականի հունվարին։